Posted in Մայրենի

Հեքիաթների շիլաշփոթ

Մի անգամ մի հալիվոր գնում է ձմերուկ գնելու:Այնտեղ շատ ձմերուկներ են լինում,բայց հալիվորը չի իմանում,որ դրանք ձմերուկներ են:Նա հարցնում է վաճառողին.

-Սա ի՞նչ է:

Վաճառողը տեսնում է,որ սա միամիտ մարդ է, ձեռք է առնում.

-Սա էշի ձու է:

Այդ ժամանակ տեղով անցնում է Կիկոսը: Լսում է վաճառականի պատասխանը և ասում.

-Նա քեզ խաբում է, դա ձմերուկ է:

Խեղճ հալիվորը չի իմանում ում լսի, ում հավատա: Վերջը մտածում է և ասում.

-Վաճառողը ճիշտ է, քանի որ իր ապրանքն է, ինքն էլ գիտի ինչ է վաճառում:

Թողնել մեկնաբանություն